Բուքմեյքերները «Եվրատեսիլ-2016»-ի 1-ին կիսաեզրափակիչում հաղթանակ են կանխատեսում ՀՀ և ՌԴ մասնակիցների համար

13:31 • 10.05.16

Հաշված ժամեր անց «Եվրատեսիլ-2016» համաեվրոպական երգի մրցույթը հյուրընկալող Ստոկհոլմում մեկնարկելու է մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որի ժամանակ ելույթ է ունենալու 18 մասնակից:

 

wiwibloggs.com կայքը հրապարակել է բուքմեյքերական գրասենյակների կանխատեսումները մրցույթի առաջին կիսաեզրափակիչի պոտենցիալ հաղթողների վերաբերյալ:

 

Ըստ բուքմեյքերների՝ հաղթանակի գլխավոր հավակնորդը Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևն է, ում կարող է կանգնեցնել ու բաղձալի հաղթանակից զրկել միայն Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը:



Աղբյուրը նկատում է, որ Իվետայի կենդանի կատարումները բուքմեյքերներին ու Team Wiwi-ին համոզեցին, որ նա բոլոր շանսերն ունի առաջին կիսաեզրափակիչում հաղթելու համար:



Հիշեցնենք, որ այս տարի մրցույթին մասնակցում է 42 երկիր: Առաջին և 2-րդ կիսաեզրափակիչները կայանալու են մայիսի 10-ին և 12-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 14-ին:

 

Բուքմեյքերները «Եվրատեսիլ-2016»-ի 1-ին կիսաեզրափակիչում հաղթանակ են կանխատեսում ՀՀ և ՌԴ մասնակիցների համար