15-ամյա կանադացին պնդում է, որ հայտնաբերել է Մայաների մոռացված քաղաքը

22:14 • 10.05.16

Կանադացի 15-ամյա պատանին  պնդում է, որ հայտնաբերել է Մայաների մոռացված քաղաքներից մեկը` օգտագործելով արբանյակային պատկերներն ու մայաների աստղագիտությունը: 

Business insider-ի փոխանցմամբ` Քվեբեկի բնակիչ Ուիլյամ Գադորին տեսություն է մշակել, որի համաձայն` Մայաների քաղաքակրթությունն իր քաղաքների և ավանների տեղադիրքն ընտրել է ըստ իրենց համաստեղությունների:

Կանադացին հայտնաբերել է, որ Մայաների քաղաքները շարված են նույն տեսքով, ինչպես և աստղերը:

Ուսումնասիրելով աստղային քարտեզը` նա հայտնաբերել է այն քաղաքը, որը բացակայում էր երեք աստղերի համաստեղությունից: Google Earth-ի պատկերները Կանադական տիեզերական գործակալության տրամադրած արբանյակային պատկերների հետ համադրելով` կանադացին գտել է այն վայրը, որտեղ պետք է տեղակայված լիներ հնագույն քաղաքը:

 

15-ամյա կանադացին պնդում է, որ հայտնաբերել է Մայաների մոռացված քաղաքը