Օօօ~, Հայաստան. BBC-ի արձագանքն Իվետա Մուկուչյանի ելույթին
Ստոկհոլմում մայիսի 10-ին կայացել է «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որի շրջանակում կայացած քվեարկության արդյունքում եզրափակիչ փուլ է անցել 10 պետություն` այդ թվում նաև մեր երկիրը:
Բրիտանական հեղինակավոր BBC հեռուստառադիոկորպորացիան իր «BBC Eurovision» ֆեյսբուքյան էջում, հետևելով առաջին կիսաեզրափակիչին, արձագանքել է մասնակիցներից յուրաքանչյուրի ելույթին:
Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի կատարումից հետո BBC-ն իր հիացմունքն է արտահայտել. «Օօօ~, Հայաստան» (Oooooo oooo ooooo oooo Armenia! #Eurovision):
Հիշեցնենք, որ երեկվա քվեարկության արդյունքում եզրափակիչում են հայտնվել հետևյալ երկրները` Ադրբեջան, Ռուսաստան, Նիդեռլանդներ, Հունգարիա, Խորվաթիա, Ավստրիա, Հայաստան, Չեխիա, Կիպրոս, Մալթա:
Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին, եզրափակիչ փուլը՝ մայիսի 14-ին:
Կարող եք կարդալ նաև՝










