Կաննում բացվում է 69-րդ միջազգային կինոփառատոնը

11:42 • 11.05.16

Այսօր՝ մայիսի 11-ին, բացվում է Կաննի 69-րդ միջազգային կինոփառատոնը, որը կտևի մինչև մայիսի 22-ը:

 

Փառատոնի հիմնական մրցույթին մասնակցելու են Պեդրո Ալմոդովարի, Ջիմ Ջարմուշի, Քեն Լոուչի, Պոլ Վերխուվենի, Ժան-Պյերի և Լյուկ Դարդենի, անգամ՝ Շոն Փենի նոր ֆիլմերը:

 

Միջազգային ժյուրին այս տարի կգլխավորի ավստրալացի ռեժիսոր Ջորջ Միլերը՝ «Խենթ Մաքսը. ցասման ուղին» բլոկբաստերի հեղինակը:

 

Կաննի փառատոնն այսօր բացվելու է Վուդի Ալենի «Գեղեցիկ մարդիկ» ֆիլմի պրեմիերայով՝ Ջեսի Այզենբերգի և Քրիսթեն Սթյուարտի մասնակցությամբ: