Սերբ գյուտարարը ստեղծել է Սալվադոր Դալիի «հալչող» ժամացույցի իրական տարբերակը
Սալվադոր Դալին խոր ազդեցություն է թողել արվեստի վրա` 20-րդ դարի կեսերին դառնալով սյուրռեալիզմի շարժման հիմնադիրներից մեկը: Նրա արվեստը, սակայն, իր ազդեցությունն է թողել նաև ժամանակակից տեխնոլոգիաների վրա:
Ինչպես ներկայացնում է Tech Insider-ը, սերբ գյուտարարը, որոշելով հարգանքի տուրք մատուցել Դալիի ամենահայտնի կտավին՝ 1931-ին պատկերած «Հիշողության հարատևությանը», այն կյանքի է կոչել:
Սերբ գյուտարար Վոյա Անտոնիչը ստեղծել է Դալիի «հալչող ժամացույցի» իրական տարբերակը: Նորաոճ թվային ժամացույցը ցուցադրվում է Բելգրադի պատկերասրահում:
Նորաստեղծ ժամացույցի դիզայնն այնպես է նախագծվել, որ այն նմանակի Դալիի հանրահայտ կտավի «սահող» ժամացույցը:














