Գլենդեյլում կցուցադրվի «Ուղևորություն դեպի հայրենիք» վավերագրական ֆիլմը

16:14 • 11.05.16

Ամերիկյան Գլենդեյլ քաղաքի Հայ-ամերիկյան թանգարանում մայիսի 13-ին կկազմակերպվի Նոռա Հովսեփյանի «Ուղևորություն դեպի հայրենիք» վավերագրական ֆիլմի բացառիկ ցուցադրությունը, ինչից հետո տեղի կունենա ֆիլմին նվիրված քննարկում:

 

Ինչպես նշում է Asbarez-ը, ֆիլմի հիմքում ընկած է ռեժիսորի ուխտագնացությունը դեպի Անատոլիա, որտեղից նրա նախապապերը հարկադրաբար տեղահանվել են Ցեղասպանության ժամանակ:


Ֆիլմում ցուցադրված են հայկական հնագույն մշակույթի մնացորդները, որոնք առ այսօր պահպանվել են ու չեն ոչնչացել Օսմանյան կայսրության իրագործած ոճրի հետևանքով: Հայտնի է, որ ֆիլմը Միացյալ Նահանգներում ու Կանադայում մասնակցել է մի շարք փառատոների` արժանանալով մրցանակների ու բարձր գնահատանքի:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Հովսեփյանն իր բազմամյա գործունեության ընթացքում առավելապես զբաղվել է Հայկական հարցի առաջխաղացմամբ: Այժմ նա զբաղեցնում է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի գործադիր տնօրենի պաշտոնը:

 

Գլենդեյլում կցուցադրվի «Ուղևորություն դեպի հայրենիք» վավերագրական ֆիլմը