Թոմ Հարդին կնկարահանվի «Աստղային պատերազմների» ութերորդ մասում

14:24 • 11.05.16

Դերասան Թոմ Հարդին կհայտնվի «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի ութերորդ մասում։ Այդ մասին հաղորդում է Making Star Wars-ը՝ վկայակոչելով Հոլիվուդում աղբյուրների:

 

Դեռ հայտնի չէ, թե ինչ դեր է նա կատարելու, բայց այն հավանաբար աննշան է լինելու:

 

Նշվում է, որ Հարդիի հնարավոր կերպարը նախկին օդաչու Ֆինի լավագույն ընկերն է, որի հետ նրանք սովորել են ռազմական ակադեմիայում: Նա չգիտի, որ ընկերը փախել է և միացել Դիմադրությանը, և վստահ է, որ նա հատուկ հանձնարարություն է կատարում թշնամու ճամբարում:

 

«Աստղային պատերազմների» ութերորդ հատվածի պրեմիերան նախատեսված է 2017 թվականի դեկտեմբերին: Այն դեռ անվանում չունի։

Թոմ Հարդին կնկարահանվի «Աստղային պատերազմների» ութերորդ մասում