Դերասանուհի Էմմա Ուոթսոնի անունը հայտնվել է «պանամական արխիվում»
Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնի անունը հայտնվել է «պանամական արխիվում». նա 4 մլն դոլար արժողությամբ տուն է գնել Լոնդոնում, գրում է բրիտանական The Times թերթը:
Թերթի տվյալներով՝ դերասանուհին, ով հայտնի է դարձել Հարի Փոթերի մասին ֆիլմերից, 2013-ին օգտվել է պանամական Mossack Fonseca ընկերության ծառայություններից: Վերջինս, իր հերթին, հիմնել է Falling Leaves ընկերությունը, որի միջոցով էլ գնվել է տունը, փոխանցում է Вести-ն:
Ուոթսոնի մամուլի խոսնակն արդեն հայտարարել է, որ այդ խարդախությունների նպատակն է եղել ոչ թե հարկերից խուսափելը, այլ անշարժ գույքի վերաբերյալ անանուն գործարք կնքելը:
Ապրիլին Վաշինգտոնում տեղակայված Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը հրապարակել էր հատվածներ 11.5 մլն փաստաթղթերից, որոնցում տեղեկություններ կան մի շարք գործող և նախկին առաջնորդների, հայտնիների օֆշորային հաշիվների մասին:










