Նյու Յորքում կայացած աճուրդում Ֆրենսիս Բեքոնի ինքնադիմանկարը վաճառվել է շուրջ 35.000.000 դոլարով

10:31 • 12.05.16

Անգլիացի նկարիչ Ֆրենսիս Բեքոնի (1909-1992) ինքնադիմանկարը Նյու Յորքում կայացած Sotheby’s աճուրդում վաճառվել է 34.9 մլն դոլարով:

 

Բրիտանական աճուրդի տունը հայտնում է, որ փորձագետները կտավը գնահատել են առավելագույնը 30 մլն դոլար, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Sotheby’s-ի տեղեկության համաձայն՝ կտավն արվել է 1970-ին, երբ հեղինակը եղել է 61 տարեկան:
 

«1970-ին Բեքոնը զգում էր, որ իր անձնական և պրոֆեսիոնալ կյանքը հասել է գագաթնակետին»,- նշում են աճուրդի տան փորձագետները, որոնց կարծիքով՝ տվյալ աշխատանքը նրա ինքնադիմանկարներից լավագույններից մեկն է:
 

Այս անգամ աճուրդի է ներկայացվել ժամանակակից արվեստի 44 ստեղծագործություն: Վաճառքների ընդհանուր գումարը գերազանցել է 242 մլն դոլարը:


 

Նյու Յորքում կայացած աճուրդում Ֆրենսիս Բեքոնի ինքնադիմանկարը վաճառվել է շուրջ 35.000.000 դոլարով