12.000.000 դոլար. Փրինսի կարիբյան առանձնատունը հանվել է վաճառքի (լուսանկարներ)
Ամերիկացի հայտնի երգիչ Փրինսին պատկանած ճոխ առանձնատունը, որը գտնվում է Կարիբյան կղզիներում, 12 մլն դոլար գնով հանվել է վաճառքի:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 10 ննջասենյակ ունեցող առանձնատնից դրախտային տեսարան է բացվում դեպի փիրուզագույն ծովը:
Երկհարկանի առանձնատունն ունի հյուրասենյակ, խոհանոց, մարզասրահ, տնային կինոթատրոն, լողավազան, սպա սրահ, թենիսի կորտ, արևադարձային բույսերով հարուստ այգիներ:
Աղբյուրը մանրամասնում է, որ Փրինսն այն ձեռք էր բերել 2010թ.:
Հիշեցնենք, որ համաշխարհային ճանաչում վայելող երաժիշտը մահացել է այս տարվա ապրիլին:



















