Մեծ Բրիտանիայում 1933-ին թողարկված 1 պենսանոցը վաճառվել է 91 200 եվրոյով
Մեծ Բրիտանիայում 1933 թվականի հազվագյուտ մետաղադրամը` Ջորջ V արքայի պատկերով, աճուրդի է հանվել և վաճառվել 91 200 եվրո ռեկորդային գնով:
Euromag-ի ներկայացմամբ` 1933-ին Մեծ Բրիտանիայի թագավորական դրամահատարանը սահմանափակ թվով 1 պենս արժողությամբ մետաղադրամներ է թողարկել, ինչի շնորհիվ էլ 20-րդ դարի բրիտանական մետաղադրամը չափազանց հազվագյուտ է համարվում:
Սկբնապես դրամահատարանը ընդհանրապես մտադրություն չուներ նոր պենսանոցներ թողարկել այդ տարի` 1933-ին, քանի որ մետաղադրամների պակասություն չկար թագավորությունում: Սակայն այնուամենայնիվ որոշակի քանակությամբ մետաղադրամներ թողարկվել են` հատուկ խնդրանքով` այդ թվականը պատմության մեջ նշանավորելու համար:
Արդյունքում մետաղադրամը աճուրդում վաճառվելով նոր ռեկորդ է սահմանել: Վաճառքի գումարը 10 տարի առաջ գրանցված նախորդ ռեկորդից 60 տոկոսով ավելին է: Այն ժամանակ մեկ մետաղադրամը վաճառվել էր 57 000 եվրոյով:











