8 մլն դոլար. Ֆրիդա Կալոյի կտավն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով

10:08 • 13.05.16

Նյու Յորքում կայացած Christie’s-ի աճուրդում մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի նկարը վաճառվել է 8 մլն դոլարով, գրում է РИА Новости-ն:

 

Այսպիսով՝ Կալոն բացարձակ ռեկորդ է սահմանել լատինամերիկյան վարպետների շրջանում, որոնք երբևէ ներկայացվել են աճուրդում:
 

Նկարչուհու 1939թ. «Երկու մերկ կանայք անտառում» կտավն աճուրդում ներկայացվել է 8-12 մլն դոլարով:
 

Կալոյի համար նախորդ ռեկորդը եղել է «Արմատները» կտավի վաճառքը` 5.6 մլն դոլար։

 

8 մլն դոլար. Ֆրիդա Կալոյի կտավն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով