Գերմանիայում թուրքական և հայկական արմատներով ռեժիսորը Հայոց ցեղասպանության մասին բեմադրություն կներկայացնի

10:28 • 13.05.16

Մյունխենյան Residenztheater թատրոնն Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների և հետապնդումների մասին ներկայացում կցուցադրի: Ներկայացման հեղինակն է գերմանացի ռեժիսոր Նուրան Դավիթ Քալիսը, ում ազգում կան և՛ հայեր, և՛ թուրքեր, գրում է Deutsche Welle-ն:

 

Բեմականացման հիմքում ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» պատմական վեպն է: Այն նկարագրում է իրական դեպքեր` Մուսա լեռան մոտակայքում տեղակայված հայկական գյուղերի բնակիչների երկարատև ինքնապաշտպանությունը, որոնք չեն ենթարկվել օսմանյան իշխանությունների հրամանին` 1915թ. ցեղասպանության ժամանակ տարհանման վերաբերյալ: 53 օր նրանք պայքարել են թուրքական զորքերի դեմ, այնուհետև գրեթե հրաշքով փրկվել ֆրանսիական ռազմանավով:

 

«Թուրքական իշխանությունները վստահեցնում են, որ ցեղասպանություն չի եղել, չի եղել սպանություն ազգային պատկանելության հիմքով»,- ասել է ռեժիսորը Մյունխենում նախագծի շնորհանդեսի ժամանակ:
 

Նրա ներկայացման մեջ 2 ժողովուրդների` թուրքական և հայկական, ներկայացուցիչներն են, «հանցագործներն ու զոհերը», ինչպես նշել է ռեժիսորը, կհանդիպեն բեմում` հարյուրամյա վաղեմության դեպքերի միասնական մեկնաբանմանը հանգելու համար:

 

«Երեկոն անողոք կլինի միջոցների ընտրության հարցում»,- խոստացել է Քալիսը:

 

Գերմանիայում թուրքական և հայկական արմատներով ռեժիսորը Հայոց ցեղասպանության մասին բեմադրություն կներկայացնի