Ջուլիա Ռոբերթսը ոտաբոբիկ է հայտնվել Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին (լուսանկարներ)
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը Կաննի կինոփառատոնի շրջանակում «Գումարային հրեշ» (Money Monster) ֆիլմի պրեմիերային ներկայացել է առանց կոշիկների` ոտաբոբիկ:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, այսպիսով՝ գեղեցկուհին իր բողոքն է հայտնել ընդդեմ բարձրակրունկ կոշիկներով ներկայանալու պարտադիր պայմանի:
Աղբյուրը հիշեցնում է, որ նախորդ տարի Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները թույլ չէին տվել հրավիրված մի խումբ կանանց անցնել կարմիր գորգով` բարձրակրունկներ չկրելու պատճառով:




















