The Stone Roses-ը թողարկել է 21 տարվա ընթացքում առաջին երգը (տեսանյութ)

10:38 • 13.05.16

Բրիտանական The Stone Roses ռոք խումբը 1995 թվականից ի վեր առաջին անգամ նոր երգ է հրապարակել: Այն կոչվում է «All For One», գրում է meduza.io-ն:

 

Երգը տեղադրվել է YouTube-ում խմբի պաշտոնական էջում և գնման համար հասանելի է iTunes-ում:

 

Վերջին անգամ The Stone Roses-ը նոր երգեր էր թողարկել 1995 թվականի մարտին: Դա «Moses» և «Ride On» երգերն էին: 1996 թվականին խումբը ցրվել է, իսկ 2011 թվականին հայտարարել վերամիավորվելու մասին և վերսկսել է ելույթները, սակայն նոր երգեր չի թողարկել:

 

 

The Stone Roses-ը թողարկել է 21 տարվա ընթացքում առաջին երգը (տեսանյութ)