Ուկրաինան չի մասնակցի հաջորդ «Եվրատեսիլին»` Սերգեյ Լազարևի հաղթանակի դեպքում

13:04 • 13.05.16

Ուկրաինան կարող է հրաժարվել եկող տարի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցությունից, եթե այս տարի հաղթի Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևը:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, այդ մասին հայտնել է Ուկրաինայի ազգային հեռարձակող «UA: Перший»-ի գործադիր տնօրեն Զուրաբ Ալասանիան։
 

«Ստիպված եմ մտածել այլընտրանքի մասին: Եթե հաղթող հռչակվի Լազարև ազգանունով մարդը, կարծում եմ` եկող տարի «UA: Перший»-ն կրկին կհրաժարվի մրցույթին մասնակցությունից»,-ասել է Ալասանիան։

 

Նա նաև հավելել է, որ կուրախանա Ուկրաինան ներկայացնող երգչուհի Ջամալայի համար` անկախ այն փաստից, թե աղջիկը որ հորիզոնականը կզբաղեցնի:
 

Աղբյուրը հիշեցնում է, որ 2014թ. Ուկրաինան հրաժարվել էր «Եվրատեսիլին» մասնակցությունից` նաև ֆինանսատնտեսական խնդիրների պատճառով:


 

Ուկրաինան չի մասնակցի հաջորդ «Եվրատեսիլին»` Սերգեյ Լազարևի հաղթանակի դեպքում