Ամալ և Ջորջ Քլունիները` Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին (լուսանկարներ)

10:13 • 13.05.16

Կաննի 69-րդ կինոփառատոնի ամենագեղեցիկ ու ներդաշնակ զույգերից մեկն Ամալ և Ջորջ Քլունիներն են, որոնք միասին ներկայացել են «Գումարային հրեշը» (Money Monster) ֆիլմի պրեմիերային:

 

Ինչպես նշում է Tatler-ը, միջազգային կարգի իրավաբան Ամալ Քլունին ոչնչով չի զիջել կարմիր գորգով անցնող կինոաստղերին` բոլորին հիացնելով իր անթերի ու նրբաճաշակ տեսքով: Հատուկ այս միջոցառման համար բարեկազմ սևահերն ընտրել էր բաց կիտրոնագույն Versace զգեստ, որը շատ լավ ընդգծել է նրա գեղեցիկ կազմվածքը:
 

Աղբյուրը նկատում է, որ Քլունիներն այնքան համահունչ են նայվել միասին, որ լրագրողները երկար ժամանակ չեն ցանկացել բաց թողնել նրանց` շարունակելով զույգին նկարել կարմիր գորգին կանգնած.

 

 






Ամալ և Ջորջ Քլունիները` Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին (լուսանկարներ)