«Եվրատեսիլ-2016»-ի եզրափակիչը կհեռարձակվի YouTube-ով
Այսօր Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կայնալու է «Եվրատեսիլ-2016» համաեվրոպական երգի մրցույթի եզրափակիչ փուլը, որն առցանց ռեժիմով հեռարձակվելու է մրցույթի յութուբյան ալիքով` Eurovision YouTube Channel:
Ինչպես նշում է eurovision.tv-ն, ենթադրվում է, որ YouTube-ով մրցույթի հեռարձակմանը հետևելու են միլիոնավոր երաժշտասերներ:
Աղբյուրը մանրամասնում է, որ երեկոյի մրցութային մասի ավարտից հետո յութուբյան ալիքում կտեղադրվեն եզրափակիչի բոլոր 26 մասնակիցների ելույթները` առանձին-առանձին տեսանյութերով:
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանն իր LoveWave երգով հանդես է գալու մրցույթի ամենավերջում` 26 համարի ներքո:










