Թեհրանում հակաիսրայելական ծաղրանկարների ցուցահանդես է բացվել

20:44 • 14.05.16

Իրանի մայրաքաղաքում այսօր բացվել է հակաիսրայելական ծաղրանկարների ցուցադրությունը : BBC-ի հաղորդմամբ` ցուցադրությունը բացվել է «Նաքբայի» օրվա (մայիսի 15) նախօրեին, որը պաղեստինցիները  անվանում են «աղետի օր»` նկատի ունենալով Իսրայելի պետության կազմավորումը:

 

Թեհրանում ցուցադրության է ներկայացվել մոտ 150 ցուցանմուշ` 50 երկրներից: Ծաղրանկարներից շատերն ուղղված են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ:


Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը նախապես իրեն հեռացրել է ցուցահանդեսից` նշելով, որ այն կազմակերպվում է ոչ պետական կազմակերպության կողմից, որին չի խրախուսում Իրանի կառավարությունը:


Իսրայելցիներից շատերը այդ ամսաթվի տոնումը համարում են հակասեմինիզմի դրսևորում: 2009-ին Իսրայելը հանել է «նաքբա»  տերմինը  պատմության արաբական դասագրքերից: