Իվետա Մուկուչյանի LoveWave երգի տեսահոլովակը լավագույնն է ճանաչվել «Եվրատեսիլ-2016»-ում

23:18 • 14.05.16

«Եվրատեսիլ-2016» երգի   մրցույթում Հայաստանի  ներկայացուցիչ  Իվետա Մուկուչյանի LoveWave  երգի տեսահոլովակը քվեարկության արդյունքում ճանաչվել է լավագույնը, տեղեկացնում է wiwibloggs.com կայքը:

 

Օգտատերերի շրջանում հարցումն սկսվել է երկու շաբաթ առաջ: Օնլայն  քվեարկության արդյունքով «LoveWave» երգի տեսահոլովակը հավաքել է 12.53%  ձայն: Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է ավելի քան 12 300 օգտատեր:


Երկրորդ տեղում է հայտնվել Իսպանիայի ( 8.96%), երրորդ տեղում` Ռուսաստանի  (8.93% ) ներկայացուցիչների տեսահոլովակները:


Հիշեցնենք`  նախօրեին հայտնի էր դարձել, որ Իվետա Մուկուչյանը  ճանաչվել է որպես այս տարվա թոփ մոդել: Հայ երգչուհին հաղթել է Wiwibloggs կայքի հայտարարած ամենամյա Eurovision's Next Top Model մրցույթում:

 

 

Իվետա Մուկուչյանի LoveWave երգի տեսահոլովակը լավագույնն է ճանաչվել «Եվրատեսիլ-2016»-ում