Red Hot Chili Peppers խմբի մենակատար Էտոնի Քիդիսը հոսպիտալացվել է
Ամերիկյան Red Hot Chili Peppers ռոք խումբը չեղյալ է հայտարարել Կալիֆորնիայում նախատեսված համերգը մենակատար Էնթոնի Քիդիսի հոսպիտալացման պատճառով, հաղորդում է NBC հեռուստաալիքը:
Համերգը պետք է կայանար շաբաթ երեկոյան KROQ Weenie Roast փառատոնի շրջանակներում: Դեռ հայտնի չէ, թե ինչու է Քիդիսը հիվանդանոցում հայտնվել:
1983 թվականին ստեղծված Red Hot Chili Peppers խումբը «Գրեմիի» յոթ մրցանակների է արժանացել, խումբը ներառված է Ռոք-ն-ռոլի փառքի սրահում:










