Ճապոնացի ինքնուս նկարիչը սև մատիտով հիպեր-իրական դիմանկարներ է պատկերում (ֆոտոշարք, տեսանյութ)
Oddity Central-ն անդրադարձել է ճապոնացի նկարիչ Շինիչի Ֆուրույայի ստեղծագործություններին, որոնք առաջին հայացքից և առհասարակ դժվար է տարբերել լուսանկարներից:
Նա սովորական մատիտների օգնությամբ թղթի վրա պատկերում է ճապոնացի հայտնիների` անհավանականորեն իրական թվացող դիմանկարները: Նրա արվեստը հիացնում է մանրակրկիտ աշխատանքով: Այս ամենը ճապոնացու տաղանդի շնորհիվ է, քանի որ նա սիրողական նկարիչ է:
Ինքն իրեն Ֆուրույան բնութագրում է որպես «միջին տարիքի գործարար, ով այդպես էլ չկարողացավ պրոֆեսիոնալ նկարազարդիչ դառնալ»: Այս գլուխգործոցները նա ստեղծում է ազատ ժամանակ:
Նրա աշխատանքներից շատերը սև-սպիտակ են և պատկերում են ճապոնուհի դերասաններին կամ մոդելներին: Բայց նա փորձել է նաև գունավոր մատիտներով աշխատել և ստացել է Թեյլոր Սվիֆթի դիմանկարը:


















