Շվարցենեգերը վերամիավորվել է նախկին կնոջ հետ՝ որդու ավարտական արարողությանը մասնակցելու համար (լուսանկար)

16:18 • 16.05.16

Հոլիվուդյան հանրահայտ դերասան և Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է նախկին կնոջ՝ Մարիա Շրայվերի հետ որդու ավարտական արարողությանը մասնակցելու համար, հայտնում է ABC News-ը։

 

Պատրիկ Շվարցենեգերն ավարտել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը։ 22-ամյա որդուն աջակցելու համար արարողությանը ներկա են գտնվել թե՛ մայրը, թե՛ հայրը։ Արարողությունից հետո նրանք միասին լուսանկարվել են։

 

«Շնորհակալ եմ ամեն ինչի համար, երկուսիդ էլ սիրում եմ»,- գրել է դերասանի որդին Instagram-ի իր էջում՝ մակագրելով լուսանկարներից մեկը։


Իր հերթին, 68-ամյա Շվարցենեգերը հայտնել է, որ հպարտանում է իր որդով, ով հիանալի տղամարդ է դարձել։

 

Շվարցենեգերն ու Շրայվերը 4 երեխա ունեն։ Զույգը բաժանվել է 2011 թվականին, երբ դերասանը խոստովանել է, որ արտամուսնական կապից երեխա ունի։

 

 

 

Շվարցենեգերը վերամիավորվել է նախկին կնոջ հետ՝ որդու ավարտական արարողությանը մասնակցելու համար (լուսանկար)