Դանիան սխալմամբ 12 միավոր է տվել Ուկրաինային «Եվրատեսիլ» երգի մրցույթի ժամանակ
«Եվրատեսիլ- 2016» երգի միջազգային մրցույթի դանիական ժյուրին սխալմամբ 0-ի փոխարեն 12 միավոր է տվել Ուկրաինայի մասնակից Ջամալային` շփոթելով մասնակիցների համարների գնահատման համակարգը, հայտարարել է ժյուրիի նախագահ Հիլդա Հեյքը, գրում է Корреспондент-ը:
Բարձր գնահատականը նախատեսված է եղել Ավստրալիայի համար:
«Դա իմ ամենամեծ սխալն է, և ես այն արդարացիորեն ընդունում եմ»,- ասել է Հեյքը:
Դանիական ժյուրիի սխալը խոսում է այն մասին, որ Ուկրաինայի և Ավստրալիայի միջև տարբերությունը, որոնք զբաղեցրել են 1-ին և 2-րդ հորիզոնականները` համապատասխանաբար, կարող էր կազմել 9 միավոր:
Շվեդիան ձայների հաշվարկի ընթացքում նույնպես պետք է Դանիայից ստանար 7 միավոր, այլ ոչ 4, ինչպես հայտարարվել էր հեռարձակման ժամանակ:
Սխալի մասին տեղեկությունը փոխանցվել է Եվրոպական հեռարձակողների միությանը, սակայն դա ոչ մի կերպ չի անդրադառնա մրցույթի արդյունքների վրա:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրել է Իվետա Մուկուչյանը՝ 249 միավորով զբաղեցնելով 7-րդ տեղը։










