Սանկտ Պետերբուրգում հայտնի դիրիժորը մահացած է հայտնաբերվել
Սանկտպետերբուրգցի դիրիժոր Սվյատոսլավ Լյուտերը մահացած է հայտնաբերվել իր բնակարանում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը` իրավապահ մարմինների աղբյուրներին հղումով:
Գործակալության զրուցակիցը նշել է, որ երաժիշտը կախված է հայտնաբերվել` չհայտնելով, սակայն, ինքնասպանության վարկածի մասին:
Ավելի վաղ Լյուտերի հայրը դիմել է ոստիկանություն` դիրիժորի անհետանալու կապակցությամբ: Նրա խոսքով՝ մայիսի 13-ին որդին դուրս է եկել տնից և չի վերադարձել:
Լյուտերը Սանկտ Պետերբուրգի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորն էր 1998-ից ի վեր: Նա հանդես էր գալիս որպես հրավիրյալ դիրիժոր Ռուսաստանի և ԱՄՆ-ի նվագախմբերի հետ:










