Օզի Օսբորնը պատրաստվում է որդու հետ նոր իրապատում շոու նկարահանել

15:06 • 17.05.16

Սկանդալային ռոք երգիչ Օզի Օսբորնը, փորձելով ցրվել կնոջ հետ ներընտանեկան ճգնաժամից, պատրաստվում է որդու` Ջեքի հետ նոր իրապատում շոու նկարահանել։

 

Ինչպես նշում է The New York Daily News-ը, շոուն կկրի Ozzy and Jack's World Detour անվանումն ու եթեր կհեռարձակվի արդեն հուլիսին: Դրա շրջանակում հայր ու որդի կճանապարհորդեն աշխարհով մեկ` հանդիսատեսին ցույց տալով հայտնի վայրերն ու հուշարձանները:

 

Հիշեցնենք, որ Օզբորնների նախկին իրապատում շոուն` Osbournes-ը, առաջին անգամ եթեր է հեռարձակվել 2002թ.` MTV ալիքով: Ընդհանուր առմամբ, այն ցուցադրվել է մինչ 2005թ.` ճանաչվելով ալիքի պատմության ընթացքում ամենադիտված շոուն:

 

Օզի Օսբորնը պատրաստվում է որդու հետ նոր իրապատում շոու նկարահանել