Առաջին անգամ Բուքերյան մրցանակի է արժանացել Հարավային Կորեայի ներկայացուցիչը (լուսանկարներ)
Հարավային Կորեայից գրող Հան Կանգը միջազգային Բուքերյան մրցանակի դափնեկիր է դարձել` «Բուսակերը» վեպի համար, գրում է РИА Новости-ն:
Յուրաքանչյուր 2 տարին մեկ հանձնվող ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկի հաղթողի անունը հայտնի է դարձել երկուշաբթի՝ Լոնդոնի Վիկտորյայի և Ալբերտի թանգարանում հանդիսավոր արարողության ժամանակ:
Կանգը Հարավային Կորեայի առաջին ներկայացուցիչն է, ով ստացել է Բուքերյան մրցանակ:
Ժյուրիի կազմում, որը ստիպված է եղել 6 գիրք ընտրել 155-ից, ներառվել են քննադատ և գրող Բոյդ Տոնկինը, մարդաբան և ռոմանիստ Տահմիմա Անամը, ֆրանսիական գրականության պրոֆեսոր Դևիդ Բելոսը, հրատարակիչ Դենիել Մեդինը և բրիտանացի գրող Ռութ Պեդելը:













