Ամերիկուհին մետաղյա լարերով գործում է սրտի ճշգրիտ կրկնօրինակները (լուսանկարներ)
Ամերիկացի նկարչուհի Ան Մոնդրոն ստեղծագործում է պղնձյա բարակ լարերով, որոնք միահյուսում է այնպիսի հմտությամբ, որ վերջվում ստացվում է մարդկային սրտի ճշգրիտ կրկնօրինակը:
Ինչպես նշում է boredpanda.com կայքը, Միչիգանի համալսարանին կից Արվեստի ու դիզայնի դպրոցի պրոֆեսոր Մոնդրոն մոտ 1 տարի մանրակրկիտ ուսումնասիրել է սրտանոթային համակարգի անատոմիան, որպեսզի իր արվեստում որևէ սխալ կամ թերացում թույլ չտա:
Աղբյուրը մանրամասնում է, որ մետաղյա լարերով սրտեր գործելու վրա տաղանդաշատ ամերիկուհին ծախսել է մի քանի ամիս: Նշվում է նաև, որ գործելուց առաջ Մոնդրոն օգտագործել է սրտի եռաչափ մոդելավորման համար նախատեսված հատուկ ծրագրակազմ:



















