Քիմ Քարդաշյանը Կաննում մասնակցել է de Grisogono-ի ճոխ երեկույթին (լուսանկարներ)
Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը երեկ ժամանել է ֆրանսիական Ռիվեյրա, որտեղ ընթանում է Կաննի կինոփառատոնը:
35-ամյա աստղը համաշխարհային ճանաչում ունեցող ոսկերիչ Ֆավազ Գրուոզիի հրավերով մասնակցել է de Grisogono ոսկերչական բրենդի կազմակերպած ճոխ երեկույթին, որը տեղի է ունեցել Կաննի լավագույն հյուրանոցներից մեկում` Hotel du Cap-Eden-Roc-ում:
Ինչպես նշում է Tatler-ը, հատուկ այս առիթի համար Քարդաշյանն ընտրել է իր գայթակղիչ բարեմասնություններն ընդգծող Lan Yu արծաթագույն փայլուն զգեստ, որում նմանվել է անգին զարդի: Ավելի ուշ Քարդաշյանն իր Instagram-ում շնորհակալություն է հայտնել Գրուոզիին` հրաշալի երեկոյի համար:
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք de Grisogono-ի երեկույթի ամենաաստղային հյուրերին: Ի դեպ, Քարդաշյանից զատ երեկույթին մասնակցել է մեկ այլ հայուհի` Մոսկվայի բարձրաշխարհիկ շրջանակներում հայտնի Էմիլիա Կազանջյանը.
Քիմ Քարդաշյան, Ֆավազ Գրուոզի



Էմիլիա Կազանջյան

Քիմ Քարդաշյան, Ուլյանա Սերգեենկո

Միլա Յովովիչ

Քրիս Ջեներ, Սքոթ Դիսիկ

Փերիս Հիլթոն

Էմիլիա Կազանջյան

Շանել Իման

Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյան, Բելա Հադիդ

Փերիս Հիլթոն











