Հազարավոր տարիներ ծովի հատակին մնացած հին եգիպտական գանձերը ցուցադրության կհանվեն Բրիտանիայում (լուսանկարներ)
Բրիտանական թանգարանում առաջին անգամ ցուցադրության են հանվելու Հին Եգիպտոսի պատմությանն ու մշակույթին վերաբերող բացառիկ նմուշներ, որոնք հազարավոր տարիներ եղել են ջրի տակ` Միջերկրական ծովի հատակին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ընդհանուր առմամբ, Լոնդոնում ցուցադրվելու են հին աստվածների քանդակներ, զարդեր, փորագիր քարե սալիկներ ու այլ արժեքավոր նմուշներ:
Հայտնի է, որ այս գանձերը պատկանում են հին եգիպտական Հերակլիոն և Կանոպուս քաղաքներին, որոնք ներկայում գտնվում են Նեղոս գետի դելտայում` տիղմի 3 մետրանոց շերտի տակ։


































