2017-ին ԱՄՆ-ում «Թզուկ» մականունով հայտնի նարկոբարոնի մասին սերիալ կցուցադրվի

10:02 • 18.05.16

Մեքսիկացի նարկոբարոն Խոակին Գուսման Լոերայի («Թզուկ» մականունով) մասին սերիալն ԱՄՆ-ում հեռուստաէկրաններին կլինի 2017-ին, գրում է The Hollywood Reporter-ը։

 

Բազմասերիանոց ֆիլմը հիմնված է սկանդալային մեքսիկացու կյանքի պատմության վրա: Սերիալի արտադրությամբ զբաղվում են 2 ամերիկյան ընկերություններ` իսպանալեզու Univision, ինչպես նաև Netflix ընկերությունները:
 

«Սինալոա» նարկոկարտելի ղեկավար Խոակին Գուսմանը 2015թ. հուլիսին փախուստի էր դիմել ամենախիստ ռեժիմի բանտից՝ 1.5 կմ-անոց թունելի միջոցով: Նրան ձերբակալել են 2016թ. հունվարի 8-ին ու տեղափոխել խիստ ռեժիմի բանտ։

 

 

 

2017-ին ԱՄՆ-ում «Թզուկ» մականունով հայտնի նարկոբարոնի մասին սերիալ կցուցադրվի