Բրիտանացի նկարչի գերիրական կտավները հնարավոր չէ տարբերել լուսանկարներից (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանացի նկարիչ Դարեն Ռեյդն այնպիսի հմտությամբ է աշխատում իր կտավների վրա, որ վերջնական արդյունքն առաջին հայացքից անհնար է տարբերել սովորական լուսանկարից:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 45-ամյա արվեստագետը պատմել է, որ նկարչությամբ սկսել է զբաղվել ընդամենը 4 տարի առաջ: Սակայն այս կարճ ժամանակահատվածում նրան հաջողվել է մասնագիտական նախանձելի հմտություններ ձեռք բերել:
«Ես ինքնուս նկարիչ եմ, ու ամեն օր փորձում եմ կատարելագործվել: Վերջնական նպատակս է` դառնալ իմ երազած նկարիչը»,-ասել է Ռեյդը:


















