Ջեյմս Նաջարյանն արժանացել է Ռոբերտ Ֆրոստի անվան 6-րդ ամենամյա մրցանակին պոեզիայի ոլորտում

23:31 • 18.05.16

ԱՄՆ-ում հայտարարվել է Ռոբերտ Ֆրոստի անվան 6-րդ ամենամյա մրցանակաբաշխության հաղթողի անունը:  Այս տարի չափածո պոեզիայի ոլորտում մրցանակին արժանացել Մասաչուսեթսում բնակվող հայազգի Ջեյմս Նաջարյանը:

 

Ինչպես հաղորդում է The Armenian Weekly-ն, Նաջարյանը մրցանակին արժանացել է «Մութ դարեր» ոչ հանգավոր պոեմի համար: Մրցանակի հետ միասին Նաջարյանը 1000 դոլար ծավալով պարգևավճար է ստանում, ինչպես նաև՝ հրատարակման իրավունք The Evansville Review  ամսագրում:


«Մութ դարեր» պոեմը փոխաբերությունների օգնությամբ պատմում է կյանքում մահվան էլեգիայի` Ալցհեյմերի հիվանդության մասին` մոր հիշողության կորուստը համեմատելով  Բրիտանիայից հռոմեացիների հեռանալուց հետո ստեղծված իրավիճակի հետ:

 

 

Ջեյմս Նաջարյանն արժանացել է Ռոբերտ Ֆրոստի անվան 6-րդ ամենամյա մրցանակին պոեզիայի ոլորտում