Ռասել Քրոուն ցանկանում է այնպիսի ֆիլմ նկարահանել, որը կխենթացնի բոլորին

16:19 • 18.05.16

Հոլիվուդյան հայտնի դերասան Ռասել Քրոուն Կաննում «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում պատմել է, որ երազում է կրկին հայտնվել ռեժիսորի աթոռին ու  էպիկական ֆիլմ նկարահանել:
 

«Ինձ հաճախ են խնդրում կարճամետրաժ անկախ ֆիլմեր նկարահանել, և թեպետ ես դրանից շոյվում եմ, այնուհանդերձ` ուզում եմ ավելի լայնամասշտաբ բան նկարահանել»,-ասել է աստղը` հավելելով, որ ուզում է այնպիսի ֆիլմ նկարահանել, որը կխենթացներ բոլորին:

 

Հիշեցնենք, որ Քրոուն վերջերս հաստատել էր իր մասնակցությունը նոր «Մումիա» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերն է լինելու Թոմ Քրուզը:

 

Ռասել Քրոուն ցանկանում է այնպիսի ֆիլմ նկարահանել, որը կխենթացնի բոլորին