Ուկրաինայի վարչապետն առաջարկել է մրցույթ անցկացնել՝ «Եվրատեսիլ-2017»-ը հյուրընկալող ուկրաինական քաղաքը որոշելու համար

11:31 • 18.05.16

Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը կարծիք է հայտնել, որ համաուկրաինական մրցույթ պետք է անցկացվի՝ «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթը հյուրընկալող ուկրաինական քաղաքը որոշելու համար։


«Թե որ քաղաքում կանցկացվի մրցույթը՝ պետք է որոշել ոչ կառավարության մակարդակով։ Քաղաքները պետք է իրենք որոշեն, թե նրանցից որն ունի լավագույն պայմանները։ Որտեղ լավագույն պայմանները ստեղծվեն, այնտեղ էլ կանցկացվի»,- նրա խոսքերը մեջբերել է «Ուկրինֆորմ»-ը։

 

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ- 2016» մրցույթում հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան` «1944» երգով: Համաձայն կանոնների՝ հաջորդ տարի մրցույթը կանցկացվի ուկրաինական քաղաքներից մեկում:

 

«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրել է Իվետա Մուկուչյանը՝ 249 միավորով զբաղեցնելով 7-րդ տեղը։
 

Ուկրաինայի վարչապետն առաջարկել է մրցույթ անցկացնել՝ «Եվրատեսիլ-2017»-ը հյուրընկալող ուկրաինական քաղաքը որոշելու համար