Charlie Hebdo-ն Ջամալային ու Սերգեյ Լազարևին պատկերել է երգող խոզերի տեսքով (լուսանկար)
Իր սկանդալային ծաղրանկարներով հայտնի Charlie Hebdo ֆրանսիական երգիծական շաբաթաթերթն անդրադարձել է օրեր առաջ Ստոկհոլմում կայացած «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթին` հրապարակելով հաղթած մասնակից Ջամալայի ու 3-րդ հորիզոնականը զբաղեցրած Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևի վերաբերյալ ծաղրանկար:
Ինչպես նշում է lenta.ru-ն, երգիչները ներկայացված են երգող խոզերի տեսքով:
Լուսանկարին կից գրված է. «Ուկրաինան «Եվրատեսիլում» հաղթեց Ռուսաստանին: Տաղանդը զիջեց քաղաքականությանը»։
«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրել է Իվետա Մուկուչյանը՝ 249 միավորով զբաղեցնելով 7-րդ տեղը։











