Իտալացի ոստիկանները հայտնաբերել են Կոլումբոսի` Ամերիկայի հայտնագործման մասին գրված ու տարիներ առաջ գողացված նամակը
Իտալիայի մշակույթի նախարարության փոխանցմամբ` ոստիկանները հայտնաբերել են տարիներ առաջ գողացված օրիգինալ նամակը, որը գրվել է Քրիստափոր Կոլումբոսի կողմից ու հայտնում է Ամերիկա մայրցամաքի հայտնագործության մասին:
Ինչպես նշում է italia-ru.com-ը, 1493թ. գրված նամակը գողացվել էր Ֆլորենցիայի գրադարաններից մեկից: Աղբյուրը մանրամասնում է, որ արժեքավոր փաստաթուղթը գողացվելուց հետո 1992թ. աճուրդով վաճառվել է Միացյալ Նահանգներում: Այն ժամանակ այն ձեռք է բերել մի անանուն մասնավոր հավաքորդ, ով ավելի ուշ նամակը նվիրել է Կոնգրեսի Վաշինգտոնյան գրադարանին:
Հետաքննության ավարտից հետո իտալացի ոստիկաններին հաջողվել է ապացուցել ամերիկյան կողմին, որ նամակն ի սկզբանե պահվել է Ֆլորենցիայում ու համոզել փաստաթուղթը վերադարձնել Իտալիա:










