Ռիկի Մարտինն ու Քրիստինա Ագիլերան իրենց ելույթներով կաջակցեն Հիլարի Քլինթոնին
Հայտնի երգիչներ Ռիկի Մարտինն ու Քրիստինա Ագիլերան իրենց աջակցությունը կհայտնեն ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին` ելույթ ունենալով She’s With Us (թարգմ.` «Նա մեզ հետ է») համերգին:
Ինչպես նշում է Billboard-ը, համերգը կայանալու է հունիսի 6-ին Լոս Անջելեսի Հունական թատրոնում` Դեմոկրատական կուսակցության համար որոշիչ փրայմերիզից մեկ օր առաջ:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջոցառման տոմսերի գինը սկսվում է 45 դոլարից` հասնելով 5.000 դոլարի: Մարտինից ու Ագիլերայից զատ հաջակցություն Քլինթոնի ելույթ կունենան Սթիվի Ուանդերը, Ջոն Լեջենդը:










