10-ամյա աղջիկը Մաքքարթնիի հետ բաս կիթառ է նվագել (տեսանյութ)
The Beatles-ի նախկին անդամ Փոլ Մաքքարթնին Բուենոս Այրեսում ելույթ է ունեցել 10-ամյա երկրպագուհու հետ: Նրանք կատարել են Get Back երգը: Համերգի տեսագրությունը տեղադրվել է YouTube-ում:
Երգիչն իր ելույթի կեսից բեմ է հրավիրել դպրոցական Լեյլային: Նա բեմ է բարձրացել փափուկ խաղալիքը ձեռքին, իսկ երբ երաժիշտը հարցրել է՝ արդյոք աղջիկը չի ցանկանում, որպեսզի ինքը ստորագրի խաղալիքի վրա, պատասխանել է. «Ես կցանկանայի նվագել Ձեզ հետ»:
Աղջիկն իր մոտ գործիք չի ունեցել, այդ պատճառով կիթառ է ստացել Մաքքարթնիի թիմից:










