«Աստղային պատերազմների» 8-րդ մասի նկարահանումներն սկսվել են Իռլանդիայում

23:25 • 19.05.16

Մարկ Հեմիլը և «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի մյուս գլխավոր դերակատարները  ժամանել են Հյուսիսային Իռլանդիա` մասնակցելու ֆիլմի 8-րդ մասի նկարահանումներին:

 

Ինչպես հաղորդում է Euromag-ը` Հեմիլը, Դեյզի Ռիդլին և Ադամ Դրայվերն անցյալ ուրբաթ ժամանել են Բելֆաստի միջազգային օդանավակայան: Անտեղից դերասաններն ուղևորվել են Դոնեգոլ կոմսություն, որը գտնվում  է երկրի հյուսիս-արևմտյան ափերին:


«Աստղային պատերազմների» 8-րդ մասի նկարահանումներն անցկացվելու են Ատլանտյան լողափի գեղատեսիլ վայրում, որտեղ կանգնեցվում են ֆիլմի նկարահանումների համար անհրաժեշտ կառույցները:

 

«Աստղային պատերազմների» 8-րդ մասի նկարահանումներն սկսվել են Իռլանդիայում