Բեռլինյան բունկերում անհետացած իտալական վերածննդի քանդակները հայտնաբերվել են Մոսկվայում

00:14 • 20.05.16

Իտալական Վերծննդի դարաշրջանի քանդակագործների տասնյակ ստեղծագործություններ Բեռլինի Բոդե թանգարանից, որոնք, համարվում էր, որ անհետացել են Երկրորդ աշխարհամարտի տարիներին, հայտնաբերվել են Մոսկվայում` Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարանում:

 

BBC-ի հաղորդմամբ` խոսքը Դոնատելլոյի, Նիկոլո և Ջիովանի Պիզանոների, Տինո դի Կամաինոյի, Անդրեա դել Վերրոկկոյի, Լուկա դելլա Ռոբբիայի և այլ վարպետների գործերի մասին է:


Նախկինում կարծում էին, որ  իտալացի վարպետների գործերը, որոնք պատերազմի ժամանակ կորել էին բեռլինյան բունկերներից մեկում, չեն պահպանվել: 


Մոսկվայի Կերպարվեստի թանգարանը  Ֆլորենցիայի արվեստների պատմության գերմանական ինստիտուտին զեկույց է ներկայացրել 59 քանդակները հայտնաբերելու մասին:


Նշվում է, որ քանդակները լրջորեն վնասվել են 1945-ին և վերականգնման կարիք ունեն:
 

Բեռլինյան բունկերում անհետացած իտալական վերածննդի քանդակները հայտնաբերվել են Մոսկվայում