Քրիստինա Ագիլերայի զուգերգն Ուիթնի Հյուսթոնի հոլոգրաֆիկ պատկերի հետ չի կայանա (տեսանյութ)

11:30 • 20.05.16

Ամերիկյան հայտնի երգչուհի Քրիստինա Ագիլերայի երկար քննարկված ելույթը, որի շրջանակում աստղը The Voice հեռուստանախագծի եզրափակիչում պետք է բեմ բարձրանար ու զուգերգով հանդես գար հանգուցյալ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի հոլոգրաֆիկ պատկերի հետ, չի կայանա:



Ինչպես նշում է The New York Daily News-ը, պատճառը տեխնիկական բնույթի է:


Մասնագետներին դեռևս չի հաջողվել այնպիսի որակի հոլոգրաֆիկ պատկեր ստանալ, որը կատարյալ կլիներ բեմի վրա երգելու համար:


Աղբյուրը հավելում է, որ օրեր առաջ համացանցում տարածվել էր Ագիլերայի ու հոլոգրաֆիկ Հյուսթոնի զուգերգի փորձի տեսագրությունը, որում հանգուցյալ երգչուհին ներկայացված է ճերմակ զգեստով:
 

 

Christina Aguilerra and Whitney Houston Hologram USA leaked from HowardJonas on Vimeo.

 

Քրիստինա Ագիլերայի զուգերգն Ուիթնի Հյուսթոնի հոլոգրաֆիկ պատկերի հետ չի կայանա (տեսանյութ)