Դի Կապրիոն 300.000 եվրոյով թույլ է տվել անծանոթին 1 շաբաթ ապրել իր տանը

15:55 • 20.05.16

Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո դի Կապրիոն մասնակցել է Կաննում կայացած amfAR  բարեգործական աճուրդ-երեկոյին` աճուրդի հանելով 1 շաբաթ իր տանն ապրելու բացառիկ հնարավորությունը:



Ինչպես նշում է Tatler-ը, Դի Կապրիոն ասել է, որ Փալմ Սփրինգսում գտնվող իր առանձնատանը կարող է 7 օրով հյուրընկալվել 12 մարդ: Աճուրդ-երեկոյի հաղորդավարը շտապել է պարզաբանել, որ այդ օրերի ընթացքում օսկարակիր դերասանը տանը չի լինելու:


Այնուհանդերձ` Դի Կապրիոյի բացակայության հանգամանքը որևէ կերպ չի անդրադարձել  առաջարկի հաջողության վրա: Անանուն գնորդը 300.000 եվրոյով ձեռք է բերել դերասանի տանը որոշ ժամանակ ապրելու հնարավորությունը:

 







 

Դի Կապրիոն 300.000 եվրոյով թույլ է տվել անծանոթին 1 շաբաթ ապրել իր տանը