Ֆրանսիայում գնացքները նման են շարժական «թանգարանների» (լուսանկարներ)
Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերությունը` SNCF-ն, հանդես է եկել ինքնատիպ մի գաղափարով` գնացքների առաստաղներն ու պատերը զարդարելով երկրի ամենահայտնի թանգարաններում պահվող արվեստի գործերի պատկերներով:
Ինչպես նշում է boroedpanda.com-ը, արդյունքում այս գնացքները վերածվել են ինքնատիպ շարժական «թանգարանների»: Ի դեպ, գաղափարի իրականացման հարցում ֆրանսիացիները համագործակցել են ամերիկացի մասնագետների հետ:
Այսպիսով՝ շարքային ֆրանսիացիներին հնարավորություն է ընձեռվել ամեն օր տնից աշխատավայր գնալու ու հակառակ ճանապարհին վայելել արվեստի հայտնի գործերը:

















