Խորվաթուհին ապշեցրել է Քիմ Քարդաշյանին իր նմանությամբ (լուսանկարներ)
Instagram սոցիալական կայքում գրանցված ոճաբան-դիմահարդար խորվաթուհի Ելենա Պերիչը (Jelena Peric) առավել հայտնի է դարձել համացանցում, երբ օգտատերերը նկատել են նրա արտաքին նմանությունն ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանին:
Ինչպես գրում է The Daily Mirror-ը, Պերիչի Instagram-ի էջին ավելի քան 700 000 մարդ է հետևում:
Նշվում է, որ 24-ամյա աղջիկը փորձում է նմանակել Քիմին, ինչի համար համապատասխան վարսահարդարում և դիմահարդարում է կատարում, ինչպես նաև հագնվում է Քիմի նման:
Խորվաթուհու խոսքով` համացանցում երբեմն նույնիսկ շփոթում են Պերիչի և Քարդաշյանի լուսանկարները:















