Պուտինը ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդներին հրավիրել է հաջորդ հանդիպումն անցկացնել դեկտեմբերին

14:33 • 31.05.16

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների առաջնորդներին հրավիրել է հաջորդ հանդիպումն անցկացնել դեկտեմբերին՝ Մոսկվայում, հայտնում է РИА Новости-ն:

 

«Օգտվելով հնարավորությունից՝ կցանկանայի հրավիրել ձեզ, ինչպես մենք պայմանավորվեցինք նեղ կազմով, անցկացնել մեր հետագա հանդիպումը դեկտեմբերին՝ ավանդույթի համաձայն Մոսկվայում»,- ասել է Պուտինը՝ հանդես գալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում:

 

Կարող եք կարդալ նաև՝

Եվրասիական տնտեսական միությունը նայում է Չինաստանի ուղղությամբ. Независимая Газета