ԵՄ-ն լրացրել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

23:39 • 01.10.26

Ուկրաինայի 24 միլիարդ եվրոյի ֆինանսական պակասուրդի հարցը լուծվել է։ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է, որ 2026 թվականի համար Կիևի ֆինանսական և ռազմական կարիքներն ամբողջությամբ ապահովված են։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։ 

Հայտարարությունը հաջորդել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության բյուջեում 24 միլիարդ եվրոյի պակասուրդի մասին հաղորդմանը, ինչը Բրյուսելին նախապես կանգնեցրել էր փակուղու առջև։

«Համատեղ ջանքերի շնորհիվ մենք գտել ենք ռեսուրսներ՝ 2026 թվականին Ուկրաինայի բյուջետային և պաշտպանական կարիքները հոգալու համար։ Այս քայլով ԵՄ գործադիր մարմինն ավարտին է հասցնում օգոստոսի վերջին սկսված քննարկումը։ Այն ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դաշնակիցներին կոչ էր արել լրացնել պակասուրդը՝ զգուշացնելով, որ վտանգված են սպառազինության կենսական նշանակության մատակարարումները», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ 

Այդ ժամանակվանից ի վե՝ր Եվրոպական հանձնաժողովը տեխնիկական խորհրդակցություններ է անցկացրել Ուկրաինայի կառավարության հետ՝ պարզելու ֆինանսական դեֆիցիտի չափը։ Սկզբնական շրջանում ԵՄ պաշտոնյաները դժկամությամբ էին ընդունում 24 միլիարդ եվրոյի գնահատականը՝ այն համարելով անսպասելի և ոչ բավարար հիմնավորված։