Ազատազրկման դատապարտելը հիմք է պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար․ Էդգար Ղազարյան
Ազատազրկման դատապարտելը հիմք է պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար, եթե դատական այս վճիռը մնա անփոփոխ, պատգամավորի իմ լիազորությունները կդադարեցվեն։ Մենք բողոքարկելու ենք դատավճիռը, դատական նիստից հետո հայտարարել է Էդգար Ղազարյանը։
Էդգար Ղազարյանը ճեպազրույցի ժամանակ նշել է` ճիշտ է` դատարանն ազատազրկման դատապարտեց, սակայն պայմանական չկիրառեց, որը նշանակում է, որ բանտային կալանք չի լինի։
«Ազատազրկման դատապարտելը դա հիմք է պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար։ Այսինքն, եթե դատական այս վճիռը մնա անփոփոխ, իսկ մենք այն բողոքարկելու ենք, պատգամավորների իմ լիազորությունները կդադարեցվեն»,– ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը։














