Փաշինյանին հեռացնելը 29 մարդու ուժերից վեր է, մարդիկ պետք է դուրս գան, մենք կառաջնորդենք․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
Փաշինյանին հեռացնելը 29 մարդու ուժերից վեր է, մարդիկ պետք է դուրս գան, մենք կառաջնորդենք։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Էդգար Ղազարյանը։
««Ուժեղ Հայաստան»-ի գլխավոր խնդիրը Փաշինյանին հեռացնելն է։ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը 1 խմբակցության, 29 մարդու ուժերից վեր է։
Պետք է լինի հասարակության համընդհանուր ջանքերով։ Մենք ժողովրդին ներկայացնում ենք սարսափելի վտանգները, որ գալիս են Փաշինյանի գործունեությունից։ Մարդիկ պետք է դուրս գան պայքարի, մենք պետք է առաջնորդենք։ Գլխավոր, առանցքային ընդդիմադիր ուժը Սամվել Կարապետյանն է, նրա շուրջ պետք է լինի ընդդիմադիր պայքարի կոնսոլիդացիան»,- նշել է Ղազարյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․














