Թուրք պատգամավորը Գերմանիայի կողմից Նամիբիայում իրականացված ցեղասպանությունը ճանաչելու բանաձև է ներկայարել

21:13 • 06.06.16

Թուրքական խորհրդարանի պատգամավոր, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Մեթին Քյուլյունքը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ՝ 1904-1907 թվականներիի Նաիմբիայի ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Դա արվել է ի պատասխան Գերմանիայի խորհրդարանի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում հայերի ցեղասպանության ճանաչման: 

Նամիբիական ցեղասպանությունը 1904-1907 թվականներին Գերմանիայի գաղութային զորքերի կողմից Հարավ Արևմտյան Աֆրիկայում իրականացված սպանություններն են: 

2004 թվականին Գերմանիան ճանաչել է Նամբիայի ցեղասպանության փաստը: 

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներն օրերս ընդունել էին բանաձև, որով 1915  թվականին Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ տեղի ունեցածը «ցեղասպանություն» էր ճանաչվել: 

Ճանաչումից հետո Թուրքիան հետ էր կանչել Բեռլինում իր դեսպանին, իսկ Գերմանիայում Անկարայի դեսպանը կանչվել էր երկրի ԱԳՆ: 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Բունդեսթագի որոշումը լրջորեն կվնասի թուրք-գերմանական հարաբերություններին:

Թուրք պատգամավորը Գերմանիայի կողմից Նամիբիայում իրականացված ցեղասպանությունը ճանաչելու բանաձև է ներկայարել